Դեմքի խնամք
Աչքերի դիմահարդարում. հիմնական սկզբունքները
Գեղեցիկ հարդարված աչքերը ամենապարզ ու արդյունավետ միջոցն են շրջապատողների մոտ տպավորություն թողնելու: Բայց դրա համար պետք է ճիշտ ընտրել գույնը, ոճը և տեխնիկան:
Հիմնական սկզբունքները
Աչքերի հարդարումը կարող է լինել երեկոյան, առօրյա, ամբողջական կամ մասնակի: Ամբողջական հարդարման ժամանակ կոսմետիկ միջոցները քսվում են աչքերի ամբողջ հատվածում' հոնքերից մինչև աչքատակերը: Իսկ մասնակի հարդարման ժամանակ կարող են ներկված լինել միայն թարթիչները կամ մեկ ուրիշ հատված: Ամենակարևորը' գոյություն չունեն հստակ կանոններ, թե ստվերաներկի ինչպիսի երանգներ, թարթչաներկի ինչպիսի գույներ պետք է օգտագործել:
Մինչ հարդարումը
Նախևառաջ հարկավոր է մաքրել և խոնավացնել աչքերի շուրջ մաշկը: Եթե կոպերի համար հատուկ քսուք եք օգտագործում, ապա այն պետք է քսել դիմահարդարումից 10-15 րոպե առաջ:
Թարթիչներին էլ անգույն դիմափոշի քսեք: Աչքերի ծայրերին և տակը մի փոքր բացացնող քսուք քսեք, որպեսզի մաշկի մգությունն անցնի:
4 քայլ' գեղեցիկ հարդարված աչքեր ունենալու համար
Հոնքերը. Հոնքերը սանրեք հատուկ սանրով, եթե շատ խիտ են, ապա մի փոքր գել քսեք: Մատիտով հոնքերը ներկեք մեկ օր առաջ:
Կոպերը. Եթե կրեմանման ստվերաներկեր եք քսում կոպերին, ապա սահմանափակվեք մի երանգով: Բազմագույն ստվերաներկերն այնքան էլ գեղեցիկ չեն նայվի: Կրեմանման ստվերաներկերն ավելի լավ կանեք մատով քսեք. ավելի հավասարաչափ և գեղեցիկ կստացվի:
Չոր ստվերաներկերով ամեն ինչ ավելի հեշտ է: Դրանք քսում ենք թարթիչների երկարության գծով: Եթե պետք է, շարունակեք մինչև ունքերը բարձրացնել ստվերաներկը: Աչքի ներքևի շերտին մատիտ պետք է քսեք միայն այն ժամանակ, երբ ստվերաներկի հետ կապված դիմահարդարումն ավարտել եք:
Աչքերի ընդգծում մատիտով. Եթե դուք մատիտ եք քսում և ներքևի, և վերևի հատվածում, ապա միշտ սկսեք ներքևի գծից. այդպես շատ ավելի հարմար է: Ներքևի գծի համար ավելի լավ է օգտագործեք ոչ թե ջրային ներկ, այլ փափուկ մատիտ: Ներքևի կոպին մատիտը քսում են դրսից ներս սկզբունքով, իսկ վերևինի դեպքում հակառակը: Նրանք, ում աչքերի ներսի հատվածը' դեպի քիթը, մի փոքր ներքև է ուղղված, ներքևի կոպին ընդհանրապես պետք է մատիտ չքսեն: Շատ փոքր աչքեր ունեցողները կամ իրար մոտ գտնվող աչքերը չարժե ընդգծել մատիտով:
Թարթիչներ. Սկսում ենք ներքևի թարթիչներից: Սկզբում արագ և ամբողջովին քսում ենք ներքևի թարթիչները, հետո երկու անգամ նորից ամրացնում ենք թարթիչաներկը այնտեղ, որտեղ թարթիչներն ավելի մոտ են քթին :Թողնում ենք չորանա և նոր միայն քսում վերևի թարթիչները: Իսկ քսում ենք այսպես. սկզբում թարթչաներկով ներկում ենք միայն ծայրերը, հետո մեջտեղից բերում դեպի ծայրերը: Եթե արմատների գույնը շատ բաց է, ապա ներկեք նաև դրանք:
Ինչն է թրենդային.
Դիմահարդարները խորհուրդ են տալիս երկու հիմնական ուղղություն աչքերի դիմահարդարման հարցում:
Առաջինը '«ակվա» կամ «ջրահարսի աչքեր»: Սրա հիմքում մատիտով ընդգծված կոպերն են և վառ գույների ստվերաներկերը: Բաց գույնի աչքերին ավելի համապատասխան են արծաթագույն, փիրուզագույն երանգները: Մուգ աչքերի դեպքում օգտվեք ոսկեգույն, բաց դեղձագույն երանգներից:
Երկրորդը' մոնոխրոմ դիմահարդարում: Սրա հիմքում պետք է լինի մեկ վառ ու արտահայտիչ գույն: Օրինակ' վառ կանաչ կամ մանուշակագույն: Ավելի արտահայտիչ դարձնելու համար կարելի է նաև թարթիչաներկ օգտագործել:
02.10.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
